«Աշխարհաքաղաքական պոռնոմենեջեր»

Երբ ես լսեցի Թրամփի վերջին ելույթը, հասկացա, որ այլևս ոչինչ չի փրկի աշխարհը. նա պահանջեց, որ Ուկրաինան վերադարձնի 500 միլիարդ դոլար՝ ԱՄՆ կառավարության կողմից նրա վրա ծախսված 350 միլիարդի փոխարեն, որպեսզի «հիմար չերևա», ինչպես մի պոռնոմենեջեր, որը չստանալով իր ակնկալածը, ուզում է հետ բերել իր ներդրած միջոցները – Արբակ Խաչատրյան
Թղթակից: Աշխարհում քաոս է։ պարոն Խաաչատրյան, դուք դեռ համավարակի ժամանակ ասել էիք, որ միջուկային տերությունները կմիավորվեն և կբաժանեն աշխարհը, եթե Երկիր մոլորակը և մարդկությունը գոյատևեն, իսկ մնացած պետությունները, որոնք չգիտեն, թե ում կողմը բռնեն, այնպիսի գերտերությունների գիրկը կվազեն ինչպիսիք են՝ ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Եվրոպան։ Սակայն Չինաստանի մասին դուք չէիք խոսում…
Արբակ: Չինաստանը ավելի պահպանողական երկիր է և դեռևս հրապարակայնորեն չի բացատրել, թե ինչպես պետք է նրա հետ կառուցել «ինտիմ» հարաբերություններ։
Թղթակից: Հետաքրքիր է… Իսկ երկու տարի առաջ «Аргументы недели» պարբերականում հրապարակված ձեր հոդվածներից մեկում դուք «մոլորված» երկրների առաջնորդներին անվանել էիք «պեդրոգոլիկներ», իսկ հիմա, հայտնի իրադարձությունների ֆոնին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի մեղմ ձևով է արտահայտվել՝ նրանց համեմատելով շնիկների հետ. «Շուտով նրանք բոլորը կկանգնեն տիրոջ ոտքի մոտ և քնքշորեն կմախեն պոչը»։ Ո՞ւր ենք մենք գնում։ Բոլորը շոկի մեջ են ամերիկյան նոր առաջնորդի և նրա թիմի գործողություններից ու հայտարարություններից. ԱՄՆ պետքարտուղարն ու պաշտպանության նախարարը, ելույթ ունենալով Մյունխենում և ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում, առանց մանրամասնելու, ստորացրեցին Եվրոպայի առաջնորդներին…
Արբակ: Իսկ պատկերացնու՞մ եք, թե ինչ կլիներ, եթե որևէ եվրոպացի ղեկավար նույն կերպ արտահայտվեր ԱՄՆ Սենատում։ Նրանք այնպես են մեղադրում Եվրոպային, կարծես վերջին տասնամյակներում հենց իրենք չեն ղեկավարել այն։
Թղթակից: Դուք ասել եք, որ նոր աշխարհակարգ է լինելու։ Ի՞նչպես եք այն պատկերացնում։
Արբակ: Ինչպես ես բազմիցս ասել եմ, իմ աղբյուրը իմ կյանքն է՝ շրջապատս, ընտանիքս, հայրենիքս… Երբ ուզում ես ինչ-որ բան ասել, դա ներսից է գալիս (բացի այդ, ես գիտեմ, թե ինչպես է համաշխարհային դիվանագիտությունը ոչնչացնում մարդկությունը, այդ պատճառով երբեմն անհանդուրժելի բաներ եմ արտահայտում…)։ Ես կարծում եմ, որ աշխարհակարգը և մարդկության գոյատևումը դժվարությամբ են համատեղվում, այնուամենայնիվ փորձեմ բացատրել իմ միտքը։
Յուրաքանչյուր աշխարհակարգ ձևավորվել է այն տերությունների կողմից, որոնք տվյալ ժամանակաշրջանում գերիշխող էին և կառավարում էին քաղաքակրթությունը. դրա ամենավառ օրինակներն են Եգիպտոսը, Հռոմեական կայսրությունը, Մոնղոլ-թաթարները և այլն, վերջապես՝ Եվրոպան, որը մինչ օրս շարունակում է ազդեցություն ունենալ մարդկության վրա (եվրոպական մշակույթ, ճարտարապետություն, երաժշտություն, գրականություն…)։ Բոլոր համաշխարհային կարգերն, անկախ նրանից, թե որքան են գոյատևել և ինչպես են գործել, ոչ միայն վնաս են հասցրել Երկրին, այլև աստիճանաբար ոչնչացրել են մարդկային արժեքները, քանի որ գերիշխողները դրանք կառուցել են հիմնվեկլով իշխանության և շահույթի վրա։ Ամենավնասակարն, ըստ իս, վերջին՝ եվրոպական աշխարհակարգն էր, որը կանգնած էր նոր հրեշի՝ «ռեֆորմատորի»՝ Ամերիկայի ստեղծման ակունքներում (մանրամասն՝ «Փրկության արահետ» հոդվածում)։
Թղթակից: Հրեշ-«ռեֆորմատո՞ր»։ Մենք դեպի Արմագեդո՞ն ենք գնում։
Արբակ: Ամերիկան գրեթե ամբողջ աշխարհին, այդ թվում՝ Եվրոպային, թելադրում էր իր կանոնները և հրահրում պատերազմներ։ Համաշխարհային իրավիճակն այժմ փոխվել է, նրանք հասկացել են, որ հին ֆինանսաբանկային համակարգը (Ֆեդերալ ռեզերվը), որն աշխարհը կառավարելու գլխավոր լծակն էր, այլևս չի գործում, այդ պատճառով ԱՄՆ նոր ղեկավարությունն ուզում է կտրուկ փոխել գեոպոլիտիկան. նրանք պահանջում են վերադարձնել Պանաման, միացնել Կանադան, Մեքսիկան, ինչպես արդեն նշվեց, հարձակվում են Եվրոպայի վրա… փոխում են մոտեցումները Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ (ընդ որում՝ ձևականորեն)։ Բայց ինչպիսի՞ն կլինի դրա գինը՝ Պաղեստի՞ն, Իրա՞ն, Թայվա՞ն, Հյուսիսային Կորեա՞ և այլն։ Մենք չգիտենք, բայց այս հարցերից յուրաքանչյուրը կարող է աղետի հանգեցնել։
Ի՞նչ է կատարվում։ Ամբողջ աշխարհում անկայունություն է. երկինքը լցված է արբանյակներով, հրթիռներով, Երկիր մոլորակը՝ հրդեհներով, երկրաշարժերով, պատերազմներով, ընդերքը՝ գազով, նավթով… Կդիմանա՞ դրան երկրագնդի առանցքը և մարդկության ողնաշարը։ Սա այսօր ամենակարևոր հարցն է։
Երբ ես լսեցի Թրամփի վերջին ելույթը, հասկացա, որ այլևս ոչինչ չի փրկի աշխարհը. նա պահանջեց, որ Ուկրաինան վերադարձնի 500 միլիարդ դոլար՝ ԱՄՆ կառավարության կողմից նրա վրա ծախսված 350 միլիարդի փոխարեն, որպեսզի «հիմար չերևա», ինչպես մի պոռնոմենեջեր, որը չստանալով իր ակնկալածը, ուզում է հետ բերել իր ներդրած միջոցները։ Նախկինում Թրամփն ինքն էր ասում, որ իր նախորդները (ժողովրդի կողմից ընտրված նախագահներ Օբաման ու Բայդենը) ամեն ինչ արել են, որ պատերազմ սկսվի, որպեսզի երկու սլավոնական ժողովուրդներ կռվեն միմյանց դեմ։ Ստացվում է, որ հակամարտության պատվիրատուն, զենքի և ֆինանսավորման մատակարարը Ամերիկան է։ Քանի՞ քաղաք է ավերվել, քանի՞ ընտանիք է անտուն մնացել, քանի՞ զինվոր ու խաղաղ բնակիչ է զոհվել երկու կողմից… Որպես նախորդ իշխանության իրավահաջորդ՝ Թրամփը պետք է ԱՄՆ-ի անունից ներողություն խնդրեր երկու տուժած ժողովուրդներից և փոխհատուցեր հասցված վնասը (որպես պատերազմի պատվիրատու), սակայն դա անհամեմատելի է, քանի որ մարդկային կյանքը հնարավոր չէ գնահատել գումարով։
Եվ պատկերացրեք, ռուս պաշտոնյաներից մեկը, Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների հանդիպման ժամանակ Սաուդյան Արաբիայում, հպարտորեն հայտարարում էր ռուս լրագրողին, որ հաշվել է 350 միլիարդ դոլար վնասը, որն ամերիկյան ընկերությունները կրել են Բայդենի սահմանած պատժամիջոցների պատճառով, բայց ոչինչ չէր ասում զոհերի մասին, ոչ էլ այն մասին, որ Ամերիկան զենք էր մատակարարում՝ ռուս քաղաքացիներին սպանելու համար։
Կարծո՞ւմ եք, որ մարդկության փրկության մասին կարելի է խոսել, երբ բոլոր պետությունների արյունատար համակարգի հիմնական զարկերակը՝ անսիրտ ֆինանսաբանկային համակարգը, դարձել է միջնորդ ժողովրդի և պետության միջև, հիմնված է միայն շահույթի վրա և կապ չունի մարդկային արժեքների հետ։ Ծառայությունը չի կարող գերիշխել մարդու վրա։ Բայց Ամերիկան, ներմուծելով նոր մեխանիզմներ, մասնավորապես՝ վիրտուալ փողերը, փորձում է ամրապնդել իր դիրքերը և ուժեղացնել իր ազդեցությունը աշխարհում։
Այդ պատճառով ես ուզում եմ իմ հայրենիքում՝ Հայաստանում, զբաղվել մարդկային արժեքների վերածնունդով՝ քրիստոնեական հիմքի վրա և ստեղծել նոր պետական համակարգ, որտեղ գլխավորը ոչ թե փողն ու անձնական իշխանությունն են, այլ Մարդը՝ իր մասնագիտությամբ, խելքով, բարությամբ և ազնվությամբ։ Ինձ աջակցում են ընկերներս, հարազատներս, հայ մայրերն ու երիտասարդությունը… Եթե Աստված կամենա՝ կհաջողվի։
Հ.Գ. հիմա քաղաքական վիժվածքները կսկսեն փնտրել, թե ում է ուղղված այս հոդվածը, բայց մարդկային արժեքները հասցե ու «տեր» չունեն։ Վտանգն այն է, որ ժողովուրդն ու պետությունն են պատասխանատու քաղաքական «էլիտայի» հանցագործությունների (հենց հանցագործությունների, ոչ թե սխալների) համար… բայց վաղ թե ուշ նրանք և իրենց ընտանիքներն անխուսափելիորեն կարժանանան Աստծո պատժին։