Блог Хачатряна Арбака Шаумяновича

 «Ստրկամիտ հասարակությունը վտանգ է,վերահսկելի մտավորականությունը՝ աղետ․․․»

Աշխարհում ընթացող գլոբալ փոփոխություններից և հնարավոր վերաձևումներից բնականաբար անմասն չի կարող մնալ նաև մեր տարածաշրջանը։ Կայծակնային արագությամբ միմյանց հաջորդող նորանոր մարտահրավերները ներքին ի՞նչ վտանգներ են պարունակում, ինչպիսի՞ն կարող է լինել տեսանելի ապագայի մոտավոր ուրվապատկերը։ Հիշատակված հարցերի շուրջ է զրույցը՝ քաղաքական փորձագետ, վերլուծաբան Արբակ Խաչատրյանի հետ: - Պարոն Խաչատրյան, հաճոյախոսություն չընդունեք, բայց Դուք, ըստ իս, տեսանողներին պատշաճող՝ ապագան «տեսնելու» հատկություն ունեք: Ուկրաինային, Սիրիային,...