Հայաստանը քաղաքական, տնտեսական, բարոյական, հոգեբանական և հոգևոր ճգնաժամի մեջ է

«Տիեզերքը մեկ օրգանիզմ է, և եթե նրանում առաջանա «քաղցկեղածին ուռուցք» և սխալ բուժվի, մետաստազները չեն թողնի ոչ մի «առողջ» կետ, անկախ նրանից՝ չարիքի աղբյուրը Հայաստանում է, թե Ամերիկայում» – Արբակ Խաչատրյան.
Համայն հայության հայրենիքն այսօր մեծ վտանգի տակ է, այն պատառոտվում է թե՛ դրսից, թե՛ ներսից։ Հայաստանը քաղաքական, տնտեսական, բարոյական, հոգեբանական և հոգևոր ճգնաժամի մեջ է։ Ներկայիս հակապետական իշխանության և վերջինիս արժանի ընդդիմության վարած քաղաքականությունը պետական շահի տեսանկյունից պարզապես զրոյական հանրագումարով խաղ է։ Ստացվում է, որ Հայաստանի քաղաքական դաշտում երաշտ է, և այս ամենն անկասկած վնասակար ազդեցություն է թողնում ժողովրդի վրա՝ հուսահատության և լիակատար շփոթության մատնելով նրան, ինչն ի վերջո կհանգեցնի համընդհանուր անորոշության և ապա՝ ինքնաոչնչացման: Մարդիկ կորցրել են հավատը քաղաքական գործիչների, հոգևորականների և առհասարակ՝ սեփական ուժի նկատմամբ…
Նման պայմաններում հայ ժողովրդին անհրաժեշտ է ուժեղ, իմաստուն և ազնիվ առաջնորդ։ Մեր խումբը, որի կազմում ընդգրկված են արվեստագետներ, իրավաբաններ, լրագրողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, և, որ ամենակարևորն է՝ հայ մայրերն ու մի շարք երիտասարդներ, տեսնում են այդպիսի առաջնորդի (թեև նա չի ընդունում այս բառը) ի դեմս Արբակ Խաչատրյանի։
Նրան չի հետաքրքրում պոպուլիզմը, էժանագին PR-ն ու նման անհեթեթությունները․․․ նա շահագրգռված է հզոր և կառուցողական Հայաստանի վերածննդով։ Արբակ Խաչատրյանը մի քանի տարի առաջ կանխատեսել և զգուշացրել է, որ քաոս է տիրելու ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, որ նախկին միջպետական հարաբերությունները, դիվանագիտական ինստիտուտներն ու մեխանիզմներն այլևս չեն աշխատի, և որ անհրաժեշտ են նոր, ոչ ստանդարտ մոտեցումներ։ Մենք տեսնում ենք, թե քաղաքական կեղծավորությունը, պատեհապաշտությունն ու ցուցադրականությունը որքան վիշտ են պատճառել բազմաթիվ ժողովուրդների և երկրների։ Նա կարծում է, որ եկել է ոչ ավանդական ճանապարհներով գործելու և չտրորված ճանապարհներով գնալու ժամանակը, և այդ էր պատճառը, որ նա, մի քանի տարի առաջ, չնայած սակավաթիվ մտավորական համայնքի որոշ ներկայացուցիչների խնդրանքներին, հրաժարվեց քաղաքական կուսակցություն ստեղծելուց և ղեկավարելուց։
Առաջարկվող ոչ ստանդարտ համակարգի սկզբունքներն են՝ տեղեկատվության հավաստիությունն ու գաղտնիությունը և գործունեության արդյունավետությունը, իսկ հիմքը՝ ընտանիքն ու հայրենիքը, սակայն ընդհանուր նպատակը բոլոր ժողովուրդների փրկությունն է, քանի որ ըստ Արբակ Խաչատրյանի՝ «ուրիշի ոչնչացումը չի ապահովագրում սեփական գոյությունը»: Արբակ Խաչատրյանն ասում է. «Տիեզերքը մեկ օրգանիզմ է, և եթե նրանում առաջանա «քաղցկեղածին ուռուցք» և սխալ բուժվի, մետաստազները չեն թողնի ոչ մի «առողջ» կետ, անկախ նրանից՝ չարիքի աղբյուրը Հայաստանում է, թե Ամերիկայում»։
Կոչ ենք անում Հայաստանի ողջ մտավոր-հայրենասիրական ներուժին համախմբվել Արբակ Խաչատրյանի շուրջ։ Նրա հանդեպ մեր հավատը հիմնված է ոչ թե կարգախոսների և խոստումների վրա, որոնց այլևս ոչ ոք չի հավատում, այլ իրական փաստերի՝ այդ թվում իր կյանքից (հեռատեսություն և 30-ամյա պայքար այսօրվա իրողությունների դեմ (հոդվածներ, հարցազրույցներ լրատվամիջոցներում). դեռևս Լեֆորտովոյից (2003-2006 թթ.) նախազգուշացրել է Սիրիայում, Վրաստանում, Լեռնային Ղարաբաղում և այլ տարածաշրջաններում հակամարտությունների սրման սպառնալիքի մասին, 2015 թվականին ասել է, որ Ուկրաինան կդառնա համաշխարհային քաոսի նոր կատալիզատոր…)