«Ժամանակակից աշխարհի նոր “մարգարեն”»

Մարդկային սերունդների հոգու մաքրության միակ և իրական մարգարեն Մայրն է – ոչ թե կրոնը: Ժամանակն է, որ Մայրը հավատա ինքն իրեն։

Արբակ Խաչատրյան

Լրագրող

– Պարոն Խաչատրյան, մեր նախորդ հանդիպման ժամանակ, երբ դուք ներկայացրեցիք Գյոթեի «Ֆաուստի» ձեր ժամանակակից մեկնաբանությունը, նշեցիք, որ որոշում եք կայացրել այլևս չանդրադառնալ մամուլում աշխարհաքաղաքական թեմաներին։ Դա ճի՞շտ է։ Ինչու՞։

Ա. Խաչատրյան

– Աշխարհը կանգնած է բնական և միջուկային աղետի եզրին։ Օրինակ, որևէ մեկն կարո՞ղ է բացատրել՝, թե ինչու՞ Պարսկաստանին (պետություն որն ունի երեք հազարամյակների պատմություն և մշակույթ) արգելվում է ունենալ միջուկային զենք, մինչդեռ բարբարոսներն, ովքեր օկուպացրել են օտար տարածքներ ու սպանել տասնյակ միլիոնավոր բնիկների, ունեն այդ զենքը և դեռ ավելին՝ «իրավունք» ունեն այն կիրառելու, ում դեմ ուզեն և, երբ ուզեն: Այսօր համաշխարհային ֆինանսական լծակները և զանգվածային ոչնչացման զենքերը հայտնվել են սուպերմեն՝ փլեյբոյ-վաճառականի ձեռքերում (գուցե ինքն էլ մեղավորը չէ, ժամանակակից «արժեքներն» են հանգեցրել նման իրավիճակի)։ Մեծ տերությունները փորձում են լուծել իրենց խնդիրները՝ փոքր պետությունների հաշվին՝ թելադրելով իրենց կամքը, իսկ փոքրերը փորձում են պարզապես գոյատևել։ Ինչ եք կարծում՝ այս քաոսում որևէ մեկը մտածելու՞ է Մարդու, հոգևոր արժեքների մասին։ Ես կասկածում եմ։

Լրագրող

– Պարոն Խաչատրյան, «Նոր Ֆաուստը», այսպես անվանենք առայժմ, մեծ հետաքրքրություն է առաջացրել, բոլորը անհամբերությամբ սպասում են ամբողջական տարբերակին։ Լսել ենք, որ սյուժեում ներառված է Դատաստանի տեսարան՝ նոր մեկնաբանությամբ Աստծո, մարգարեների և սատանայի դերի մասին։ Կարո՞ղ եք գոնե մի քանի խոսք ասել այդ մասին։

Ա. Խաչատրյան

– Երբ մտածում եմ Արեգակնային համակարգի, գալակտիկայի, Մարդու մասին՝ որպես Երկրի միակ բանական էակ, հարյուր տոկոսով վստահ եմ, որ այս ամենն ունի աստվածային ծագում։ Իսկ վերլուծելով մարդկության պատմությունը, տեսնում եմ, թե ինչպես դարեր շարունակ կրոնական «գործիչները», հղում անելով հրեշտակներին և մարգարեներին՝ որպես Աստծո ներկայացուցիչներ Երկրի վրա, մղել են պայքար մարդու մտքի և գիտակցության վրա վերահսկողություն հաստատելու  համար։ Այն ամենը, ինչը մարդը չէր հասկանում, բացատրվում էր «աստվածային կամքով»։ Ըստ բոլոր կանոնների՝ նրանք պետք է պաշտպանեին մարդու հոգին աղտից, բայց ստացվեց հակառակը… ոչ միայն քաղաքակրթության և գիտատեխնիկական առաջընթացը վերացրեց հավատը, այլ իմ կարծիքով, նաև քարոզիչները «աշխատեցին» այդ ուղղությամբ, որպեսզի մարդը ոչ միայն կորցնի հավատը Աստծո նկատմամբ, այլ ընդհակառակը  կորցնի իր հոգևոր հարստությունը… պատկերացնո՞ւմ եք՝ հոգի այլևս չկա, միայն կան նյութական առաջնահերթություններ…

Մարդկային այս «կենսանյութը» վերահսկելու համար կրոնն այլևս անհրաժեշտ չէ, պետք է հայտնվի, աստվածային ծագում չունեցող նոր «մարգարե»: Իմ բոլոր հաշվարկներով՝ նրա հիմքը, արմատը լինելու է արհեստական բանականությունը։ Պատկերացնո՞ւմ եք՝ Երկիր, կենդանի բնություն և առանց հոգու մարդ, ով ձգտում է միայն իր շահին և այդպես կոչված տեխնոլոգիական «մարգարեն»  ղեկավարում է ամեն ինչ… Ես առհասարակ վստահ չեմ, որ Երկրի վրա բոլոր մարգարեները Աստծուց էին, կարծում եմ՝ նրանց մեծ մասը Սատանայից էին։ Այդ պատճառով էլ «Նոր Ֆաուստում», ինչպես Դուք անվանեցիք, նախատեսված է երկնային Դատաստան։ Գյոթեի ողբերգության մեջ Մեֆիստոֆելին հաջողվում է զրույցի հրավիրել, իսկ ես ուզում եմ հիմա Միջագալակտիկական Դատարան հրավիրել մեր Տեր Աստծուն: Մենք կկարողանանք հարցնել՝ մեր Տիրոջը ո՞րն է պատճառը, որ մարդկությունը կորցրել հավատը և հոգևորությունը։ Միգուցե երկրի վրա Աստծուն նեկայացնող մարգարեների մեծ մասը կեղծ մարգարեներ էին՞։ Այդ դեպքում ինչու՞ Աստված նրանց չպատժեց։ Արդյոք Աստված կապ է ունեցել Սուրբ Մարիամի հետ (չէ՞ որ միակ վկան  հյուսն Հովսեփն էր, ով հայտնություն էր ստացել հրեշտակից)։ Շատերը կասեն՝ սա աստվածանարգություն է… բայց ի՞նչ աստվածանարգության մասին կարող է խոսք լինել, երբ այդ ժամանակից ի վեր աշխարհը շուռ է եկել գլխիվայր։ Կփորձեմ բացատրել։ Սկզբում մարդիկ ընկալում էին Երկիրն և բնությունը որպես սրբություն և անձնվիրաբար պաշտպանում էին այն։ Այն ժամանակվա մարգարեները «փոխադրեցին» Աստծուն «վերև» (չհասկանալով, որ Աստված  ամենուր է), իսկ Երկիրը պատրաստում էին թալանի ու հարստահարման համար… այսօր Երկիրը նման է հիվանդ Մոր և եթե այսպես շարունակվի, Երկիրը չի կարողանալ գոյատևել:

Եվ երկրորդը․ որոշ կրոնական մեկնաբանություններ խեղաթյուրելեն մոր և երեխայի ինստիտուտի հիմքերը, եթե կարելի է այդպես անվանել (ինստիտուտ), իսկ ինձ համար դա ամենասուրբ բանն է՝ Կյանքի Օրորոցը։ Մեր ողջ դարաշրջանի ընթացքում՝ ո՛չ հին գրություններում, ո՛չ էլ ժամանակակից նորմերում և օրենքներում, մայրերի իրավունքները և դերը ո՝չ պաշտպանված են և ո՝չ էլ հստակ սահմանված: Տղամարդու և կնոջ սիրուց ծնվում է երեխան և  կազվում է ընտանիքը: Մոր անվերապահ սերը, խնամքն ու դաստիարակությունը՝ համդիսանում են  ապագա սերնդի հոգևոր զարգացման հիմքները… առանց դրա մարդկությունը չի գոյատևի։ Ուրեմն թող Աստված ինքը որոշի՝ ով ինչ մեղքեր ունի և ինչպես պետք է նրանց պատժել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *