Կանգ առեք!
Մարդկությունը գնում է դեպի ինքնավերացման անդունդ․․․ Արբակ Խաչատրյան
Աստված մարդկությանը տվել է գերբնական հրաշք․․ Մայրը սիրո ու տանջանքի միջոցով տալիս է սերունդ, որն օժտված է մարդկային հոգով։ Եվ շահի դրդմամբ հրաժարվելով այս արժեքներից, վերջնականապես կվերածվենք կենսանյութի ու խոնարհաբար կստորագրենք մարդկության վերջնական վճիռը – Արբակ Խաչատրյան
Այսօր ամբողջ աշխարհում տիրող քաոսը (մատրիցան), իր կեղծ արժեքներով մարդկային գիտակցությունը ենթարկել է մուտացիայի։ Վերջինիս արդյունքում շատերի համար պետական կողոպուտը, պատերազմներն ու հակամարտությունները, տրանսգենդերներն ու համասեռամոլները դարձել են «օրինական» և նույնիսկ շատ սովորական…
Չարորակ ուռուցքի մետաստազի նման այս մատրիցան ավելի է տարածվում՝ քանդելով տիեզերքի բնական հիմքը և տանելով մարդկությանը դեպի ինքնավերացման անդունդը:
Արդեն տեսնում ենք, թե ինչպես է համաշխարհային գերտերությունը (ԱՄՆ) փորձում երկրի երեսից ջնջել «կին և տղամարդ, դուստր և որդի․․․» հասկացությունները, փոխարինելով դրանք անդեմ ու անորոշ անհեթեթություններով.․․
Հեռու չէ այն օրը, երբ կարգելվի արտասանել նույնիսկ «ՄԱՅՐ» բառը։ Այս ամենն արդեն քննարկվում է ԱՄՆ պետքարտուղարությունում:
Աստված մարդկությանը տվել է գերբնական հրաշք․․ Մայրը սիրո ու տանջանքի միջոցով տալիս է սերունդ, որն օժտված է մարդկային հոգով։ Եվ շահի դրդմամբ հրաժարվելով այս արժեքներից, վերջնականապես կվերածվենք կենսանյութի ու խոնարհաբար կստորագրենք մարդկության վերջնական վճիռը:
Հավատացեք, այս ամենը շատ ավելի վտանգավոր է, քան բոլոր պատերազմներն ու հակամարտությունները միասին վերցրած։ Սա բնության և մարդկության միջև առաջացած այն անհավասարակշռությունն է, որն ի վերջո ամբողջությամբ կկործանի մեր մոլորակը:
Արբակ Խաչատրյան