Բնական իմաստություն և իսկական սեր
Կարճ՝ կարևորի մասին
Այսօր աշխարհը կործանման եզրին է, և ինչու եմ ես փրկության համար կարևորում իմաստության և իսկական սիրո միասնությունը:
Միայն այդ արժեքներով օժտված մարդը կարող է հասկանալ այլոց (օտարի) սիրուց կամ սիրելիի կորստից առաջացած ցավը…
Ժամանակը դուրս է մարդու վերահսկողությունից, և մարդկային կյանքը դրա միայն մի փոքրիկ հատվածն է: Աստված մարդուն օժտել է բնական մտքով, որի շնորհիվ մենք կարողանում ենք ճանաչել իրական սերը, կարեկցել և հասկանալ ուրիշի ցավն ու զգացմունքները: Երբ իսկապես ես սիրում, չես մտածում ոչ ազգության և ոչ էլ օգուտի մասին, քանզի՝ սա վեհ և հզոր զգացում է, որն էլ ի հերթին չի ենթարկվում մարդկությանը տրված ժամանակին։ Դա կարող է լինել սեր՝ մոր, երեխայի կամ հայրենիքի հանդեպ: Այնտեղ, որտեղ սկսվում է առևտուրը, ավարտվում է իսկական և անձնուրաց սերը: Ընտանիքը կամ հայրենիքը չեն կարող լինել առևտրի տարածք։ Այսօրվա իրողությունները, համաշխարհային մատրիցան (բանկեր, վարկեր, հարկեր), որի մեջ ներքաշվել է ողջ մարդկությունը, խախտել են Արարչի բնական հավասարակշռությունը՝ տեղափոխելով մեզ նյութական դաշտ, ոչնչացնելով բարոյականությունն ու իսկական սիրուց ծնված արժեքները՝ դրանով իսկ հասցնելով մեզ՝ մարդկությանը ոչնչացման շեմին։
Արբակ Խաչատրյան