Հայաստանը որպես պետություն գոյություն կունենա այնքան ժամանակ, քանի դեռ այդ հողի վրա ապրում են արժանավոր հայեր
Հայաստանը որպես պետություն գոյություն կունենա այնքան ժամանակ, քանի դեռ այդ հողի վրա ապրում են արժանավոր հայեր – Արբակ Խաչատրյան
– Պարոն Խաչատրյան, Դուք ինքներդ եք տեսնում, թե ինչ է կատարվում այսօր Հայաստանում, նկատի ունեմ Հայաստանի իշխանությունների և Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) կոշտ, գրեթե թշնամական առճակատումը, ինչպես նաև ներկայիս տեղի ունեցող բողոքի ակցիաաները։Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրավիճակը․․
– Ցույցերը և բողոքի ակցիաները բացառություն չեն ոչ մի պետությունում, առավել ևս այն «պետություններում», որի միջազգային ինքնուրույնությունը և անկախությունը խիստ կասկածի տակ է։ Սարդարապատում տեղի ունեցածը հայ ազգի պատմության մեջ նախադեպը չունեցող և երբևէ ամենաամոթալի մեղսագործությունն էր, որը նախկինում ահռելի ցավ ու զայրույթ կպատճառեր աշխարհի հայությանը։ Ազգային արժեհամակարգն իջել է այն աստիճանի, որ հայ «սուլթանի» «ենիչերիները» չեն թույլատրում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և նրան ուղեկցող հոգևորականների՝ մուտքը Սարդարապատի հուշահամալիր։ Ես նկատի չունեմ հարձակումը ինչ-որ անձի վրա, այլ այն խորհրդանիշի ու հավատքի (քրիստոնեությունը, որպես պետական կրոն՝ աշխարհում առաջինն է ընդունել), որով համայն հայությունը դարեր շարունակ հպարտացել է և համարել իր ազգային գլխավոր արժեքը։ Ահա այն ազգային գերագույն արժեքը, որը ոչնչացվել է վերջին 30 տարիների ընթացքում։ Չէ որ 1918-ին հայ եկեղեցին էր, որ ոտքի հանեց ժողովրդին Սարդարապատի վճռական ճակատամարտում թուրքական գերակա բանակի դեմ, որն ավարտվեց հայ ժողովրդի հաղթանակով և ունեցավ պատմական մեծ նշանակություն հայ ազգի համար։ Սարդարապատի ճակատամարտը կանխեց հայ ազգի լիակատար ոչնչացումը և հիմք դրեց հայոց պետականության վերականգնմանը։ Իսկ հայ եկեղեցու ճակատագրական դերի մասին նման օրինակները շատ են՝ թե՛ 15-ի Հայոց ցեղասպանության տարիներին, թե՛ դրանից առաջ և հետո… Անգամ ԽՍՀՄ տարիներին զգալի հատուկ վերաբերմունք կար Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) նկատմամբ։ Այսինքն ՀԱԵ-ն ունի այնպիսի աննախադեպ արտոնություններ, որոնք չունի ոչ մի այլ կրոն։
Կասկածում եմ, թե վերջին 30 տարիների ձևավորված սերունդը գիտի, որ կրոնը և հատկապես Հայ Առաքելական Եկեղեցին մեծ ազդեցություն է ունեցել գրերի ստեղծման, հայ մշակույթի և գիտության զարգացման, ազգային ավանդույթների, արժեհամակարգի ձևավորման վրա։ Եվ որքան էլ ցավալի է ինձ համար այս ամենի մասին խոսել, միևնույն է, ավելի քան քսան տարի մեր եկեղեցին ոչ մի կերպ չի դրսևորել իրեն որպես արդարության, համամարդկային և ընտանեկան արժեքների ջատագով: Այսօր Հայաստանում շատերը վրդովված են Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ ներքին զորքերի «կարմիր կամ դեղին» բերետավորների գործողություններից, բայց ոչ ոքի չի հետաքրքրում թե ի՞նչպես են նրանք ապրել մինչ այս, ի՞նչ արժեքներով են մեծացել, զգացե՞լ են արդյոք եկեղեցու կամ նախկին իշխանությունների պաշտպանությունն ու ուժը իրենց կամ իրենց ընտանիքի նկատմամբ։ Համոզված եմ, որ նրանք ոչինչ չեն տեսել: Փոխարենը այս երիտասարդ տղաները տեսել են, թե որքան դժվար էր իրենց ծնողների համար Ղարաբաղի իրենց զորամասեր հասնելը և միայն որոշակի գումարի դիմաց տեսնվելը։ Թե ինչպես էին որոշ ղարաբաղցիներ հայ զինվորներին «շնորհակալություն» հայտնում իրենց հողի պաշտպանության համար՝ նրանց սննդամթերք վաճառելով չափազանց թանկ գներով։ Նրանք տեսան եկեղեցու անգործությունն ու լռությունը, երբ իշխանությունը զավթած հայ առևտրականները բանկիր տհասների հետ միասին, վարկերը չվճարելու պատճառով իրենց տներից դուրս էին շպրտում Ղարաբաղի համար մարտի դաշտում զոհվածների մայրերին ու երեխաներին։ Եկեղեցին մահացու լռություն էր պահպանում, երբ բազմաթիվ ընտանիքներ հանուն գոյատևման լքում էին իրենց հայրենիքը: Երբ մայրը կամ հայրը թողնելով իրենց երեխաներին, արտագաղթում էին երկրից՝ աշխատանքի որոնումներով, և այս ամենի արդյունքում՝ ընտանիքներն ինքնաբերաբար կործանվում էին, և դրանով վերանում էր Հայրենիք հասկացությունը։ Իսկ եկեղեցին նորից լռում էր… Եվ վերջիվերջո, եկեղեցին լռեց նույնիսկ այն դեպքում, երբ միմ քանի տհասներ, հորինեցին երաշխավորների ստարկացման համակարգ՝ ամբողջ ազգին, գյուղացուց մինչև քաղաքացի վարկային բեռի տակ թողնելով։ Այսպիսով հայ ազգին զրկեցին ազատ ապրելու, ստեղծագործելու և հայրենիքի համար պայքարելու հնարավորությունից։
– Դուք միշտ Ձեր հոդվածներում խոսելով փաստերով, զգուշացնում էիք Սիրիայում, Ուկրաինայում, Վրաստանում, Ղարաբաղում և Հայաստանում սպասվելիք պատերազմների մասին, այնուամենայինիվ, մեծամասնությանը դժվար էր հավատալ։ Ավելի քան 20 տարի առաջ Լեֆորտովոյից բաց նամակներով խնդրում էիք ՌԴ նախագահին չաջակցել Հայաստանում իր դրածո տհասներին, քանի որ դա Ձեր ժողովրդին ստրուկ կդարձնի… Միևնույն ժամանակ, նշել եք, որ Ձեզ չի հետաքրքրում, թե ինչքան են թալանել, գլխավորը ժողովրդին չվերածեին արժեզուկ մասսայի, որն այսօր, ցավոք սրտի ավելին քան իրական է…
– Գուցե, ինչ հիմա եմ ասում, շատերին դուր չգա, այնուամենայնիվ, այդ ամենը փաստ է։ Այո, այսօր ինձ այլևս չի հետաքրքրում, թե որքան են գողացել այդ տականքները։ Ուղիղ համեմատական տանելով նախկինում և ներկայում իրենց հայրենիքը հարկադրաբար լքողների միջև, ակնհայտ է այն փաստը, որ նախքան Հայոց ցեղասպանությունը և նաև այդ ողբերգության ժամանակ, հայերը թուրքերից փախչելով Ամերիկա և Եվրոպա, միևնույն է փորձել են պահպանել իրենց մշակույթը, լեզուն, և նրանց մեծ մասը դարձել են հարգված մարդիկ և համաշխարհային նշանակության արժանի մասնագետներ, իսկ վերջին 30 տարում գոյատևելու համար, փախչել են սեփական ազգի տականք/ղեկավարներից և բանկերից, գտնվելով վարկային ծանր բեռի տակ։Ստացվում է նախկինում հայը կարողացել է ազատվել թուրքի ճիրաններից, արտերկրում ազատ ապրել ու ստեղծագործել, իսկ այսօրվա տականքնրը օգտագործելով պետական կառույցները բանկային ճիրանների համար ոչ միայն այդ մարդկանց հետապնդել են տարբեր երկրներում այն նաև նեղել են հարազատներին։
– Ստացվում է Դուք մեզ ստիպում ենք ընտրել երկու տականքներից որն է ավելի վատը․․․
– Իմ կարծիքով ավելորդ է մեկնբանել, քանի որ եկեղեցին նորից լռում էր։
– Միգուցե եկեղեցին, ոտքի կանգնեց գիտակցելով իր սխալները՞։ Դուք ինքներդ դրդեցիք եկեղեցուն գործի…
– Այո, եկեղեցին ուներ հզոր առաքելություն, բայց ամենագլխավորը պետք է վեր լինի կեղտոտ քաղաքական ինտրիգներից։
– Ավելի քան 20 տարի խոսում եք կորցրած արժեքների վերականգնման կարևորության մասին, և այսօր և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում սկսեցին խոսել արժեքների մասին… Ռուսաստանում 2024 թվականն անգամ հայտարարվել է ընտանիքի տարի…
– Ես չեմ ուզում գնահատել, թե ով և ինչպես է հասկանում մարդկության գոյատևման հիմքը (նույնիսկ եթե նրանք հասկանում են, թե ինչի մասին են խոսում): Արժեքների վերածնունդը նախ և առաջ ենթադրում է պատվի և հարգանքի վերադարձ մեր մարդկային ռեսուրսներին, այլ ոչ թե առևտրականներին՝ մենեջերներին, քառակուսի մետր վաճառողներին կամ խանութպաններին։ Պետությունը պետք է գնահատի իր քաղաքացիների աշխատանքը, հնարավորություն տա արժանապատիվ ապրելու և ազնիվ աշխատանքով աշխատել հանուն հայրենիքի բարօրության։ Պետությունը վերջապես պետք է հասկանա, որ իր հարստությունը ոչ թե բանկերն են, ընդերքի հարստությունը կամ շքեղ տները, այլ մարդկային կապիտալը իր բնական բանականությամբ և ունակություններով՝ հայրենիքի պաշտպանից մինչև գիտության ու մշակույթի ներկայացուցիչներ։ Դրա հիման վրա ստեղծվում է պետական դիվանագիտական կորպուսը։ Իսկ մեր ներկայիս անմեղսունակները՝ ծնված նախկին անբարոյական իշխանություններից, պատրաստ են պառկել Թուրքիայի տակ։ Ցույց տվեք ինձ ժամանակակից Թուրքիայի տարածքում գտնվող ազգային փոքրամասնության ցանկացած անկլավ՝ հայ, հույն, քուրդ։ Այս բոլոր ժողովուրդները թուրքացված են, մոռացած իրենց մայրենի լեզուն։ Ոչ միայն քաղաքի անունն են փոխել Կոստանդնուպոլսից` Ստամբուլ, այլ նաև Սոֆիաի տաճարն են մզկիթի վերածել։ Բայց, նկատի ունեցեք, հայկական լեզուն պետական լեզու է դարձել միայն Հայաստանի տարածքում։ Իսկ մեր անպատասխանատու իշխանություններն ու հայ վաճառականները խոսում են միայն Թուրքիայի հետ ճանապարհ բացելու և նրա հետ բարեկամության, մեր նախնիների հիշատակը դավաճանելու և հայ ժողովրդի ինքնությունը վտանգելու մասին։
– Պարոն Խաչատրյան, դուք զգուշացրել էիք, որ նման արժեքներով երկրում վաղը կռիվ է լինելու մզկիթների կառուցման մրցույթի համար և ասացիք, որ վաղը «հայ» առաջնորդի անվտանգությունն ապահովելու են թուրքական հատուկ ջոկատայինները։ , մենք դարձյալ չհավատացինք, սակայն օրերս նման առաջարկ արդեն հայտարարվել էր Թուրքիայում։ Իսկ Ղարաբաղի խայտառակ հանձնումից հետո դուք զգուշացրիք, որ եթե մեր քաղաքական գործիչները շարունակեն անգործուն մնալ, ապա հեռու չէ այն օրը, երբ Ադրբեջանը Հայաստանին կմեղադրի ադրբեջանական ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մեջ, ինչը մենք արդեն լսել ենք (որքան էլ անհեթեթ լինի դա. ձայն)… Հիշեցի քո հոդվածը՝ «Եթե դու ինքդ էլ խաբեբա ես, ի՞նչ կապ ունի, թե ում ձեռքում ես՝ Եվրոպայի՞, Ամերիկայի՞, թե՞ մեկ ուրիշի»։
– Այս մասին շատ եմ խոսել, չեմ ուզում կրկնվել, բայց արժանավոր ժողովուրդը, լեռնային լանդշաֆտում զենքի ահռելի պաշար ունենալով, երբեք կամովին չէր հանձնի իր հայրական տներն ու նախնիների գերեզմանները թշնամուն։ Էլ չենք խոսում երեք գլխավոր հրամանատարների հանձնվելու մասին։
– Ոմանք դրա համար մեղադրում էին ռուս խաղաղապահներին, բայց այն ժամանակ դուք հոդված եք տպագրել ռուսերեն և հայկական հրատարակություններում, որտեղ ասում էիք, որ կարևոր չէ, ով է ձեզ, ձեր մայրերին ու երեխաներին հայրական տնից ու հայրենիքից վռնդում ՝ ռուս, հայ, թե ադրբեջանցի, տեղում կկրակեր և ուրիշներին չէր մեղադրի։
– Չեմ կրկնվի, ավելի լավ է կարդաք հոդվածը: (1in.am)
– Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս պետք է գործի մեր եկեղեցին այսօր։
– Եկեղեցին պետք է ընդունի իր սխալները և իր շուրջ համախմբելով հայ մայրերին, հայտարարի արշավ՝ վերակենդանացնելու ժողովրդի և երկրի կորցրած այն հոգևոր ու բարոյական արժեքները, որոնք առաջին անգամ ընդունեց քրիստոնեությամբ։ Հայաստանը պետք է փորձի ևս մեկ անգամ դառնալ համաշխարհային քրիստոնեության կենտրոնը, և այդ դեպքում ոչ մի թշնամական մահմեդական երկիր չի համարձակվի հարձակվել մեր փոքրիկ, բայց նոր վերածնված հոգեպես հզոր երկրի վրա, քանի որ մյուս քրիստոնյա պետությունները դա կընկալեն որպես հարձակում քրիստոնեության վրա։ Դուք նախ պետք է ձեր տունը կարգի բերեք, վերանայեք ձեր ազգային արժեքները և երկրի կառավարման լծակներից հանեք բոլոր առևտրականներին։ Չեմ ուզում նորից կրկնվել, միայն ասեմ, որ առևտրականը ինչ էլ անի, միևնույն է ենթագիտակցական մակարդակում շարժվում է բացառապես սեփական շահի և անձնական հարստացման ուղղով: Եկեղեցին պետք է խթանի հայ մոր և ընտանեկան արժեքների հզորացմանը, քանի որ ընտանիքն ու հայրենիքը մեկ ամբողջություն են։
– Պարոն Խաչատրյան, ես գիտեմ, որ դուք արդեն ունեք երկիրը փրկելու հայեցակարգ։ Շատերին է հետաքրքրում, թե ինչու ակտիվ չեք:
– Ես խորապես համոզված եմ, որ անկայուն հիմքի վրա հնարավոր չէ անվտանգ տուն կառուցել։ Նախ պետք է մաքրել տեղը և ամուր հիմքեր դնել, իսկ դրա համար առաջին հերթին պետք է վերադարձնել ժողովրդի կորցրած արժեքները և հավատը։ Պետք է ինստիտուցիոնալ փոխել կառավարման համակարգը, ընդունել ոչ ստանդարտ որոշումներ, մտածել և գործել շրջանակից դուրս՝ առանց հետ նայելու միջազգային անզոր օրենքներին ու նորմերին, օտար Սահմանադրություններին և «կադաստրային փաստաթղթերին», այլ ստեղծել սեփականը։
Ես չեմ հավատում, որ մայրը, որպես երկրի վրա կյանքի խորհրդանիշ, ի վիճակի չէ իր երկրին տալ ազգային մտածողություն ունեցող արժանի որդիներ և դուստրեր, որոնք կարող են հասկանալ, որ իրենց ժողովուրդը չպետք է կախված լինի Նյու Յորքի ֆոնդային բորսայից կամ Լոնդոնի ակումբից: Ազգերը չպետք է կախված լինեն Յեյլի կամ Սթենֆորդի համալսարանների տնտեսագետի կամ ֆինանսիստի հորինած կանոնադրությունից, ով ոչ մի ընդհանուր բան չունի տվյալ ազգի արժանիքների և ապրելակերպի հետ։ Յուրաքանչյուր ազգի հզոր սերունդը, պետք է որոշի, թե ինչպես ապրել ազգային արժեքներով իր հողում ու հայրենիքում, ում հետ ընկերություն անել, ում սիրել և ինչպես զարգանալ։ Հակառակ դեպքում, մտավախություն ունեմ, որ Հայաստանում կհայտնվի «արատավոր հայեցակարգի զավակ» կոչվող ամենահանրաճանաչ ու բազմաթիվ քաղաքական կուսակցությունը (եթե մինչ այդ Հայաստանը մնա որպես պետություն)։ Ժամանակն է, որ հայերը ուշքի գան, քաջություն հավաքեն և, ճշմարտության երեսին նայելով, անաչառ գնահատեն ավելի քան 30 տարվա ապաշնորհ անցած ճանապարհը և, հաշվի առնելով բոլոր սխալները, փորձեն շտկել իրավիճակը։ Եվ այս հարցում Ուղեղային կենտրոններն իրենց մարդկային կապիտալով կտրամադրեն հնարավոր բոլոր օգնությունները։ Ստրկական հոգի ունեցող մարդիկ ժողովուրդ չեն, բայց հենց նրանք են իշխանության բերում վախկոտ ու մանր ղեկավարների, որոնք հետագայում վաճառում են և՛ իրենց, և՛ երկիրը։
Հասկացեք, որ Հայաստանը որպես պետություն գոյություն կունենա այնքան ժամանակ, քանի դեռ այդ հողի վրա ապրում են արժանավոր հայեր։