Հանուն Հայաստանի փրկության մայրերը ևս համախմբվում են «Ուղեղային Կենտրոնի» շուրջ
«Ռուս ժողովուրդը վտանգի պահին միշտ համախմբվում է երկրի ղեկավարի շուրջ և դիմակայում է ցանկացած մարտահրավերի միայն հայրենիքի և ընտանեկան արժեքների հոգեպես ճիշտ ընկալման շնորհիվ։ Միևնույն ժամանակ, նույն երկրի ղեկավարությունը, այս ամենին հակառակ, հարևան և բարեկամական երկիր հանդիսացող փոքր պետություններում՝ Հայաստան, Ուկրաինա, Վրաստան և այլն, առաջնահերթություն են տալիս իրենց բնույթով կամակատար, գործակալ-առևտրական հանդիսացող «ղեկավարներին»․․ Իսկ ուժեղ, ազնիվ, խելացի և իրենց ժողովրդին հավատարիմ անհատները մնում են «աննկատ»» – Արբակ Խաչատրյան։
Անկախ իրավապաշտպան և աշխարհաքաղաքական գործիչ Արբակ Խաչատրյանի հրապարակային գործունեությանը կարելի է ծանոթանալ միջազգային տարբեր լրատվամիջոցներում հրապարակված բազմաթիվ հարցազրույցների միջոցով։ Միայն վերջին երկու տարվա ընթացքում նրա հոդվածներից հատվածներ կարելի է գտնել ավելի քան 21 լրատվամիջոցներում։ Աշխարհաքաղաքական իրադարձությունների նրա վերլուծությունը զարմացնում է խորաթափանցությամբ և իրեն հատուկ քաղաքական որոշակի «զգայունությամբ»: Այսօր նրա բոլոր կանխատեսումները իրականություն են դարձել։ Պատերազմները չեն դադարում, քանի որ բոլոր բանակցությունները հիմնված են առևտրի վրա (գազ, նավթ, փող, տարածքներ և այլն), տեղի է ունենում դոլարային ֆինանսա-վարկային համակարգի վրա հիմնված կառավարման հին համակարգի ոչնչացում, իսկ անգլոսաքսերի դիրքերի համաշխարհային մասշտաբով թուլացումը և պաղեստինա-իսրայելական պատերազմը դարձել է դրա վառ ապացույցը։ Գնալով ավելի շատ երկրներ են փորձում անջատվել համաշխարհային ֆինանսա-բանկային համակարգից, որն իր կեղտոտ կանոններն է թելադրում բոլորին։ Բոլոր երկրները զինվում են, և այդ միտումը կշարունակվի (որոշ երկրների ռազմական բյուջեն հասել է աստղաբաշխական թվերի, սակայն դա չի նպաստում նրանց անվտանգությանը, այլ ընդհակառակը, ավելի ու ավելի շատ պետություններ են ներքաշվելու պատերազմների և հակամարտությունների մեջ, և այդ զենքերը կգործեն սեփական ժողովրդի դեմ): Որտեղի՞ց է գալիս այս չարիքը:
Արբակ Խաչատրյանը վստահ է, որ աշխարհը կործանվում է մարդու խեղված էության, մտածողության, գիտակցության և հոգևոոր արժեքների բացակայության արդյունքում։ Այսօր շատերը նույնիսկ լիովին չեն հասկանում, թե որոնք են մարդկային արժեքները։ Հսկայական անհավասարակշռություն կա նյութականի և հոգևորի միջև։ Շատերն էին պարոն Խաչատրյանին փորձում համոզել, որ առհասարակ և քաղաքականության մեջ մասնավորապես, ընտանիքի և մարդկային արժեքների կարևորության մասին բոլոր խոսակցությունները քնարական են։ Սակայն նրա հոդվածներն ուսումնասիրելուց հետո հասկացանք մի պարզ ճշմարտություն՝ որ այս ամենն ուղղակի բառեր չեն, այլ ներկայիս սահմռկեցուցիչ իրականությունը։ Նա իր հոդվածներում նախազգուշացրել է ԱՄՆ-ում այն ժամանակ դեռևս հանրապետական թեկնածու հոգով առևտրական՝ Դոնալդ Թրամփի իշխանության գալու վտանգի մասին, պնդելով, որ վերջինս էլ կդառնա ԱՄՆ-ի, որպես համաշխարհային գերտերության վերջին նախագահը։ Այսօր ողջ մարդկությունն է ապրում առևտրով, շահույթով և PR-ով, ոչ մեկին «լիրիկան» չի հետաքրքրում, նույնիսկ դիվանագիտության և քաղաքականության մեջ ենք մենք տեսնում էժանագին սակարկություններ, քանի որ ազնվական քաղաքական այրերն իրենց տեղը զիջել են «գեղցիներին» (Ա․ Խաչատրյանը միշտ մեջբերում է, որ պետք չէ նրանց շփոթել ազնիվ գյուղացիների հետ)։ Եվ ճիշտ հասկացե՛ք, դիվանագիտությունը առևտուր չէ! Դիվանագիտությունը մարդկային և ազգային արժեքների (նույն ինքը՝ պետության արժանապատվության) վրա հիմնված հարաբերություն է։ Քաղաքական սակարկության թարմ օրինակ բերեմ՝ վրաց իշխանամետ քամելեոններն օտարերկրյա գործակալների մասին օրենքը չընդունելու դիմաց, պահանջում էին ԱՄՆ-ից և Եվրոպայից վերադարձնել իրենց (անձնական) առգրավված 2 միլիարդ եվրոն, իսկ մարդկանց բողոքը և քաղաքացիական պատերազմի վերածվելու այդ անկարգությունների ռիսկը նրանց չի հետաքրքրում։ Իսկ ի՞նչ են անում այսօր Հայաստանի «անմեղսունակ» իշխանությունները։ Նրանց խմբակիցներից մեկը հայտարարեց, որ քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան առևտուր… Նրանք չեն էլ հասկանում, որ ընտանիքն է նույն ինքը հայրենիքը, իսկ ընտանիքն ու հայրենիքը առևտրի առարկա չեն դառնում։ Հայրենիքի դավաճանը կդավաճանի և կվաճառի մորն էլ, հորն էլ, կնոջն ու երեխաներին էլ։
Այս ամբողջ նեգատիվն առաջին հերթին բխում է համընդհանուր մարդկային արժեքների բացակայությունից և անբարոյականությունից: Հանուն սեփական շահի ու օգուտի ոչնչացնում են բնությունը, մարդկանց, երկիրն ու մոլորակը։ Ցավոք սրտի, «ուղեղային խարդախների» ստեղծած մտածելակերպը վարակիչ է և շղթայական ռեակցիա է առաջացնում, ուստի այսօր գրեթե ողջ մարդկության գիտակցությունն աշխատում է միայն սեփական շահի համար, խեղաթյուրված են մարդկային արժեքները։ Բայց, ըստ Արբակ Խաչատրյանի, այդ տականքները, իրենց ստեղծած արատով էլ կոչնչանան: Պարոն Խաչատրյանը նշեց, որ Գյոթեն կզարմանար՝ տեսնելով, որ ժամանակակից մարդու հոգին շատ ավելի հրեշավոր է դարձել, քան ինքը՝ Սատանայի հոգին, և միգուցե Ֆաուստի ճակատագիրն այլ կերպ ներկայացներ։
Նա պատմեց, որ իր կողմից շատ հարգված զորահրամանատարներից մեկը մի անգամ իրեն հարցրել է՝ «Արդյո՞ք Հայաստանի նոր ղեկավարությունը կկարողանա ոտքի կանգնեցնել երկրի տնտեսությունն, այն դեպքում, երբ այն անել չհաջողվեց նույնիսկ նախկին ղեկավարներին»։ Այդ հարցից պարզ էր դառնում, որ վերջինս հավատում էր ամերիկյան տնտեսության հզորությանը։ Պարոն Խաչատրյանը պատասխանեց, որ, իրոք, ժամանակակից ֆինանսական համակարգի կենտրոնը, որը գտնվում է ԱՄՆ-ում, թույլ չի տալիս այլ պետություններին անկախ տնտեսություն ունենալ, սեփական ցանկությամբ սնանկացնում կամ ավելի է բարձրացնում, նույնիսկ, պատերազմներ հրահրում։ Միայն թե, ԱՄՆ-ի այս արհեստական տնտեսական մոդելը շուտով կփլուզվի։
Շուրջ 20 տարի Արբակ Խաչատրյանը ահազանգում է ու բացատրում, թե ինչու չի կարելի առևտրականին մոտ թողնել իշխանության լծակներին, միջուկային կոճակին, որովհետև ինչ էլ որ անի, ենթագիտակցական մակարդակում շահույթին և անձնական ամբիցիաներին է ձգտելու։ Այս ամենն արդեն վտանգավոր է ողջ քաղաքակրթության համար։ Այս չարաբաստիկ շահն ու օգուտն է, որ տանում է դեպի կործանում, նա չի ճանաչում հայրենիք, չգիտի, թե ինչ է մարդկայինը։ Ֆինանսա-բանկային մաֆիան կարողացավ այս կործանարար հայեցակարգը պարտադրել ամբողջ աշխարհին, իր տեղը զիջելով զենքի մաֆիային։ Ներկայիս պատերազմներն ու հակամարտությունները չեն դադարում, քանի որ պատերազմներից և զենքի վաճառքից ստացված օգուտն առաջին պլան է մղվել։ Ինչպես ասում են տականքները՝ «ոչ մի անձնական բան, միայն՝ բիզնես» («ничего личного, только бизнес»): Հետևաբար, հենց այս ամենը, ինչը ոմանք անվանում են «լիրիկա» շատ կարևոր է մարդկության համար։ Առանց դրա մեր քաղաքակրթությունը կդադարի գոյություն ունենալ Երկիր մոլորակի վրա: Հավանաբար, Երկրի երեսից ջնջված 9 հնագույն քաղաքակրթությունների թերահավատները նույնպես չէին հավատում նման «լիրիկային»։ Այսօր ոչ միայն Հայաստանի, Վրաստանի, այլև ողջ աշխարհի համար ամենակարևորը առևտրականների իսպառ վերացումն է պետական կառավարման համակարգից։ Միայն այդպես կարող ենք շտկել իրավիճակը և խելքի բերել մեր երկրներն ու աշխարհը։ Այսօր «ՄԱՐԴԸ» բացառիկ հնարավորություն ունի իր գաղափարներով, բանականությամբ, սեփական նախագծերով օգնելու ոչ միայն իր հայրենիքին, այլև այլ ժողովուրդներին ու երկրներին ևս։
Հաշվի առնելով վերը նշվածը և այն, որ խոսքը երկրի անվտանգության, նրա ապագայի մասին է, առանց մանրամասնելու՝ Հայաստանում գործելու է այսպես կոչված «Ազգային փրկության կոմիտե», որտեղ ներգրավված կլինեն հայեր (ներառյալ սփյուռքի ներկայացուցիչներ, անկախ նրանից քաղաքացիությունից), որոնք ուղղված են հոգևոր և բարոյական առաջնահերթություններին և ունեն բարձր ինտելեկտ։ Մենք մտադիր չենք շարժվել ՀՀ նախկին ղեկավար-թալանչիների կողմից իրենց հարմարեցված օրենքներով, ուստի Հայաստանը կղեկավարի ժամանակավոր ճգնաժամային կառավարությունը։ Այսօրվա քաոսի պայմաններում միջազգային նորմերն այլևս չեն գործում, և միջազգային կառույցները չեն կարողանում կատարել իրենց պարտավորությունները, իսկ հայրենիքը պաշտպանելու համար մեզ կադաստրային վկայականներ պետք չեն։ Միաժամանակ մենք կստեղծենք Հայաստանի անվտանգությունը՝ հաշվի առնելով գերտերությունների և այլ պետությունների շահերն ու խնդիրները։ Երկրի հեղինակությունը բարձրացնելու համար Արբակ Խաչատրյանի նախաձեռնած Ուղեղային Կենտրոնները կգործեն աշխարհի տարբեր ծայրերում, և համատեղ դիտարկելով մեր ընդհանուր խնդիրները՝ կգտնեն բոլորի համար ընդունելի լուծումներ։ Մեզ միայն մաքուր հիմք է պետք, քաղաքական կամք, համաշխարհային չարիքի պատճառների լիարժեք գիտակցում և դրա դեմ պայքարելու ցանկություն:
Կոչ ենք անում աշխարհի ՀԱՅ մտավորականներին, համախմբվել համամարդկային արժեքների վերակենդանացման և ներկայիս կործանարար կառավարման համակարգը հիմնահատակ բնաջնջելու գաղափարի շուրջ։ Պետք է հնարավորինս արագ բարձրացնել մայրերի նշանակությունն ու դերը երեխաների դաստիարակության գործում, վերականգնել ծնողների և երեխաների ինստիտուտը՝ նրանց համախմբելով «Ուղեղային Կենտրոնների» շուրջ՝ հիմնված մարդկության համար ամենակարևոր և գլխավոր առաջնահերթությունների վրա՝ սեր, ընտանիք, Հայրենիք։ Հայրենիքը, սակարկության ենթակա չէ! Հայ մայրերը կարծում են, որ Արբակ Խաչատրյանը կվերցնի այդ ծանր բեռն իր վրա և երկիրը դուրս կբերի այն խավարից, որի մեջ ընկղմվել է։