Skip to content
  • Home
  • Appeal (materials)
  • Arbak Khachatryan’s blog
  • Contact
Explosion & New Life

Explosion & New Life

The new information platform that views Big Explosion (Big Bang) not as a destruction, but as the beginning of the return to the origins of humanity, the true values worthy of life. And the priorities and news of this platform will contribute to this.

Primary Menu Explosion & New Life

Explosion & New Life

  • Home
  • Appeal (materials)
  • Arbak Khachatryan’s blog
  • Contact
  • Home
  • Armenian blog
  • «Սկիզբ»
  • Armenian blog

«Սկիզբ»

explosionnewss.com 1 year ago

Փողը ոչնչացնում է մարդկությանը և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես, մինչդեռ մարդ-սպառողն իր միակ «փրկությունը» տեսնում է փողի մեջ:
Արբակ Խաչատրյան

Քանի դեռ չեն արթնացել հայ ժողովրդի բարոյական և հոգևոր արժեքները, և մինչև մարդիկ չհասկանան «Հայրենիք, մայր, ընտանիք» հասկացությունների նշանակությունն իրենց կյանքում, անհնար է փոխել պետության իշխանությունն ու կառավարման համակարգը։ Հասկացեք՛, առևտրային տարածքն, այն էլ փաստաթղթով, չի կարող Հայրենիք կոչվել:

Հայաստանում առաջին անգամ ստեղծվում է ֆոնդ, որի նպատակը ոչ թե բարեգործությունն է բառի պարզ իմաստով, այլ պայմանների ստեղծումն ու աջակցությունն է հասարակական գործիչներին ու կազմակերպություններին ժողովուրդների կորցրած համամարդկային արժեքների, այդ թվում՝ ազգային ավանդույթների վերադարձի, և նոր արդար կառավարման համակարգի ստեղծման պայքարում։ Այն օգտակար կլինի ոչ միայն որոշակի ազգերին, այլ նաև օրինակ կդառնա ամբողջ մարդկության համար։
Այսօրվա սահմանադրությունները, օրենքներն ու միջազգային նորմերը արդարադատության հետ ոչ մի  կապ չունեն։

Ֆոնդը միակ հարթակն է, որտեղից կարող ենք դիմել մարդկանց՝ հանրաքվեի միջոցով իշխանական համակարգը արմատապես փոխելու համար։

Ինչու՞ հիմա:

Համաշխարհային բոլոր հաստատությունները՝ ՄԱԿ-ից մինչև Կարմիր Խաչ, ապահովված են արատավոր համակարգի փողերով (Դաշնային պահուստ, Համաշխարհային բանկ, ֆինանսական կորպորացիաներ, համաշխարհային մագնատներ…): Այս մեգակառույցների տերերն արդեն հասկանում են, որ իրենց փողն ու վերահսկման համակարգը մարդկությանը չեն փրկի, և իրենք կործանման եզրին են, հետևաբար նրանք ոչ միայն չեն խանգարի, այլև նրանցից որոշները կհամագործակցեն` հանուն սեփական փրկության։ Այլևս ժամանակ չկա, և եթե հասարակությունը հասկանա, որ փողն իրենց չի փրկի, կսկսվի քաոս…

Ոչ ոք դեմ չէ զարգացմանը, նոր տեխնոլոգիաներին և բարեկեցությանը, սակայն «հարմարավետության» տերերը չպետք է ղեկավարեն մարդկային կյանքը: Մենք տեսել ենք, թե ինչպես է սովորական մարդը, ընկնելով մատրիցայի մեջ, դառնում դրա մի մասը և ժամանակի ընթացքում վերածվում կենսանյութի, որի համար այս աշխարհում ամեն ինչ վաճառվում է՝ երեխա, մայր, կին, հայրենիք։ Ժողովուրդները, ովքեր լուռ ընդունում են այս արատավոր չափանիշները, ե իրական արժեքների փոխարինումը շահի գաղափարախոսությամբ, անկասկած կկրեն պատիժ բնական աղետների, հիվանդությունների, հեղաշրջումների և պատերազմների տեսքով․․․

Հիշեք համաշխարհային պատմությունը՝ հորինված մարգարեներ, ինկվիզիցիա, հին Եվրոպա, Ամերիկան՝ իր ներկայիս փլուզվող համաշխարհային ֆինանսա-բանկային համակարգով, որն իր տեղը զիջում է զենքի մաֆիային, ինչն էլ պատճառ է դառնում նոր  հակամարտությունների։ Աշխարհի շատ երկրներ ընտրել են սպառազինման ուղին, որոշների ռազմական բյուջեն արդեն հասել է աստղաբաշխական թվերի, սակայն այս մոտեցումը չի օգնում վերջ տալ պատերազմներին ու հակամարտություններին, այլ ընդհակառակը, մարդկությանը տանում է դեպի կործանում։ Այս գործընթացը կարող է կասեցնել միայն բարձր բարոյական արժեքներով օժտված ԱՆՁԸ, ով հոգով նվիրված է հայրենիքին, արժևորում է մարդկային կյանքն ու գնահատում ընտանեկան արժեքները։ Անհրաժեշտ է պայմաններ ստեղծել, որպեսզի  իշխանության գան հենց այդպիսի մարդիկ, իսկ պետական ​​համակարգը հիմնված լինի մարդկային արժանապատվության ու արդարության սկզբունքների վրա։ 
Սա կարող է հնարավոր դառնալ միայն ամբողջ արժեհամակարգի փոփոխմամբ։

Աշխարհի երկրների մեծ մասն անվերապահորեն ենթարկվում և ընդունում է տասնյակ միլիոնավոր սպանված բնիկ հնդկացիների արյան վրա կառուցված համաշխարհային տերության կառավարման տեսակը, ինչն աբսուրդ է։ Մինչդեռ ենթարկվող պետություններից շատերն ունեն ավելի հարուստ մշակույթ և պատմություն: Ինչ վերաբերում է Հայաստանին` ապա, վերջին տարիների «ղեկավարության» վարած քաղաքականությունը կարող է հանգեցնել քաղաքացիական բախումների։ Հասկացեք` հարկայինը, բանկիրը, պաշտոնյան բացառապես տեխնիկական կադրեր են։ Այո, նրանցից որևէ մեկը կարող է հերոսանալ որոշակի իրավիճակում, բայց ամենագլխավորն այն է` որ, հայրենիքի պաշտպանը չի կարող ոչ միայն իրենցից ավելի վատ պայմաններում ապրել, այլև կախված լինել նրանցից։  

Իսկ ամենավտանգավոր հարցը կապված է երեք  պետությունների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, քանի որ նրանց վերջին ժամանակների վարած քաղաքականության պատճառով տարածաշրջանը կարող է վերածվել խոշոր աղետի գոտու` ընդհուպ մինչև միջուկային պայթյունի:

  • Facebook
  • Twitter
  • Instagram

Post Navigation

Previous Фонд “Исток”
Next 5 миллиардов победили 300 миллиардов

…

Arbak-Xachatryan-1
  • Armenian blog

Հայաստանը որպես պետություն գոյություն կունենա այնքան ժամանակ, քանի դեռ այդ հողի վրա ապրում են արժանավոր հայեր

explosionnewss.com 1 year ago
1695386776_7e6ad3531e344ba08363
  • Armenian blog

Հանուն Հայաստանի փրկության մայրերը ևս համախմբվում են «Ուղեղային Կենտրոնի» շուրջ

explosionnewss.com 1 year ago
arm137148105151
  • Armenian blog

Նոր հանդիպում Արբակ Խաչատրյանի հետ

explosionnewss.com 1 year ago
  • Home
  • Appeal (materials)
  • Arbak Khachatryan’s blog
  • Contact
Copyright © All rights reserved. | CoverNews by AF themes.