Նոր հանդիպում Արբակ Խաչատրյանի հետ
«Ազգ» #111, 16-06-2006 (Հարցազրույց)
Երբ ինձ հաջողվեց հեռաձայնել հայաստանյան և ռուսաստանյան քաղաքական և լրագրողական միջավայրում լավ հայտնի Արբակ Խաչատրյանին և պայմանավորվել նոր հանդիպման մասին, նա համաձայնեց հարցազրույց տալ Ռուսաստանի և Հայաստանի իրավիճակների ընդհանուր հարցերի շուրջ, բայց հնարավորինս չանդրադառնալ անձնավորությունների։ Ոմանց դա կարող է փոքր-ինչ տարօրինակ թվալ, քանզի ամեն մի ազատազրկում (իսկ Խաչատրյանը, ինչպես շատերն արդեն գիտեն, նստած է եղել մոտ երեք տարի) ունի այսպես ասած «անուն և ազգանուն»։ Բայց Խաչատրյանը գտնում է , որ իր բանտարկմանը նպաստածև իրդեմցուցմունքներ տված «մարդիկ» այնքան թույլ են, որ նրանց դեմ չարժե նույնիսկ պայքարել, առավել ևս՝ վրեժ լուծել։ «Ես կդադարեի ինձ հարգել, եթե դրանով զբաղվեի», ասում է հայտնի իրավապաշտպանը։ Նա անպատշաճէ համարում մեկնաբանել գործի իրավաբանական կողմերը, քանի դեռ բարձրագույն դատական ատյանները վերջնական վճիռ չեն կայացրել։
Հարցազրույցի ամբողջական և ռուսերեն տարբերակը
– Պարոն Խաչատրյան, Ձեր պատմությանը ծանոթ բազմաթիվ անձիք և անձամբ Դուք կասկած չունեք, որ Ձեր ձերբակալությունը Ռուսաստանի հատուկ ծառայությունների «եղբայրական նվերն» էր հայ գործընկերներին; Ինչով՞ էինք այդպիսի տհաճություն պատճառել Երևանի ներկայիս ղեկավարությանը։
– Թեև ինձ մեղադրեցին թեկնածուներից մեկին՝ Արտաշես Գեղամյանին աջակցելու մեջ, ես առանձին որևէ մեկին նախապատվություն չեմ տվել։ Բայց մի բանում համոզված էի՝ իշխանության գլուխ չպետք է մնա այս խումբը։ Ինչ՞ է տեղի ունեցել։ Հայերը չեչեններ չեն և երբեք չեն ապրել թեյփերով, կլաններով։ Բայց ներկայիս ղեկավարությունն ամենուրեք դրել է իր մարդկանց։ Դա զայրացրել է մնացյալ Հայաստանին։ Եթե այդ խումբը մնա իշխանության գլուխ, դա պարզապես կհանգեցնի Հայաստանի և հայության պառակտման։ Այս ղեկավարությունը չի ունեցել և չունի պետական, ֆինանսական կամ հաղորդակցական որևէ ռազմավարություն։
– Ձեր կարծիքով, Ռուսաստանն ինչու՞ նման հեշտությամբ հանձնեց Ձեզ, հատկապես, որ գլխավոր իրավապաշտպանի աշխատակազմում էիք։
– Հայաստանի ներկայիս ղեկավարությունը տանը չափազանց թույլ է և բացարձակապես հնազանդ է Ռուսաստանին։ Ուրեմն ինչ՞ կարիք կա նրան փոխելու։ Եվ ինչու՞ չընդառաջել նման «մանրուքի» հարցում։ Բացի դրանից, հիմա ամենքը խոսում են ահաբեկչությունից, իսկ ինձ ներկայացրին որպես վտանգավոր կապեր ունեցող գործչի, գրեթե որպես «երկրորդ բեն Լադենի»․․․ Ռուսաստանի արդարադատությանը երախտապարտ եմ փաստաթղթերի պահպանման համար․ դրանցով ներկայումս աշխատում են իրավունքներիս վերականգնմամբ զբաղվող իմ փաստաբանները։ Ապագայում կխոսվի նաև վնասի հատուցման մասին։ Բայց կրկնում եմ, Կոմս Մոնտե Քրիստո չեմ դառնա․ դա ինձ բավականություն չի պատճառի։
– Հայտնի է, որ բանտից բաց նամակներ եք գրել ՌԴ նախագահ Վ․ Պուտինին, նրան նախազգուշացնելով ագրեսիվ ազգայնականության վտանգի մասին։ Ինչպիսի՞ արձագանք եղավ։
– Ցավոք, իմ կանխատեսումներն իրականանում են ահաբեկող արագությամբ։ Դուք տեսնում եք, որ գրեթե ամեն օր ինչ-որ «սափրագլուխ տականքներ» մորթում են տաջիկին, հային, էլի ինչ-որ մեկին։ Հակազդեցություն չկա։ Թեպետ դա միայն Ռուսաստանի խնդիրը չէ։ Եվ իմ հետագա կանխատեսումը շատ մռայլ է։ Այդ ամենը կշարունակվի։ Եթե չստեղծվեն դրա կասեցմանն ուղղված համաշխարհային հատուկ ծրագրեր, հետագայում ավելի վատ կլինի։
– Որոնք՞ են Արբակ Խաչատրյանի անձնական ծրագրերը։
– Ուզում եմ ստեղծել ոչ թե կուսակցություն, այլ ուժ, որը կկարողանար իրական օգուտ բերել Հայաստանին։ Նաև շատ եմ ուզում, որ իմ զավակներն ապրեն այնպիսի Հայաստանում, որտեղ ապրելն ամոթ չի լինի։
ՎԼԱԴԻՄԻՐ ՍՏԵՊԱՆՈՎ
Մոսկվա, հատուկ «Ազգ»-ի համար