Նամակ Վ.Պուտինին Գ.Շրյոդերի միջոցով եվրոպայի իրավաբանների կողմից.

Իսկապե՞ս հնարավո՞ր էր դադարեցնել պատերազմները և շատ կյանքեր փրկել։

Մեկ մարդու ֆենոմենը

Հարգելի պարոն Վլադիմիր Պուտին, սույն նամակը մենք փոխանցում ենք Ռուսաստանի բարեկամ, նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի միջոցով, քանի որ ցանկանում ենք վստահ լինել, որ այն Ձեզ կհասնի։ Մենք չենք կասկածում, որ եթե ժամանակին Դուք հավաստի տեղեկություններ ստանայիք, այսօր հնարավոր կլիներ խուսափել բազմաթիվ զոհերից ու պատերազմներից։ Իզուր չէ, որ Սանկտ Պետերբուրգում Դուք ասացիք, որ եթե 2016-ին Ձեզ պատմեին Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի մասին, Դուք կծիծաղեիք. Այն ժամանակ մենք էլ չէինք հավատա… Իսկ իրավիճակի նման զարգացման մասին Արբակ Խաչատրյանը զգուշացրել էր դեռևս 2016 թվականի հունվարի 21-ի իր «Կհասնի, թե ոչ»  հոդվածում: Ինչպես տեսնում եք, հոդվածի վերնագիրը խորհրդանշական է (խոսքերը, որոնք Դուք ասացիք Սանկտ Պետերբուրգի ֆորումի ժամանակ): Պարոն Խաչատրյանը բազմիցս սուր մեկնաբանություններ է տվել ամենաակտուալ հարցերի վերաբերյալ։ Իր առաջին բաց նամակները նա գրել է Ձեզ դեռ 2003-04 թվականներին՝ նստած Լեֆորտովոյում (մեջբերում. Ռուսաստանը «իր» քաղաքական գործիչներին գազ և այլ հումք է մատակարարում էժան գնով, իսկ նրանք 3-4 անգամ թանկ գնով այն վաճառում են սեփական ժողովրդին: Տարբերությունը մնում է նրանց գրպաններում, գնում է նրանց արևմտյան հաշիվներին: Նրանք կողմնորոշված ​​են ոչ թե դեպի Ռուսաստան, այլ դեպի Արևմուտք: Եվ Արևմուտքը դա գիտի, նա ամուր պահում է այդ մարդկանց իրենց ամենազգայուն տեղից՝ դրամապանակից: Հետևաբար, ամենափոքր վտանգի դեպքում նրանք թերանալու և դավաճանելու են Ռուսաստանին»: Այդպես էլ ստացվեց:

Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանը 9 անգամ հրաժարվել է քննել մի գործ, որտեղ նա ներգրավված է եղել, թեկուզ միայնակ, բայց խմբակային հոդվածով։ Անգամ այն ​​ժամանակ նա անձնական անվտանգությունն ու հարմարավետությունը վեր չէր դասում պետական ​​շահերից, խնդրեց հայ և ուկրաինացի ժողովրդին ստրուկ չդարձնել և չպաշտպանել «գրպանի առաջնորդներին»։ Կարդալով նրա հոդվածները, օրինակ՝ «Ուկրաինա-Հայաստան-Ռուսաստան – Երրորդ համաշխարհային?» 2015թ., (մեջբերում՝ թե՛ Ուկրաինայում, թե՛ Հայաստանում իրավիճակները կարծես կրկնօրինակված լինեն: Եվ սա շատ առումներով ռուս պաշտոնյաների գործունեության արդյունքն է։ Նրանց միակ մեթոդը տեղական իշխանություններին «յուղելն» է, նրանց նստեցնել փողի առվակին և դրանով իսկ գնել նրանց հավատարմությունը: Այդպես է շուկայի առևտրականը կաշառք տալիս կոռումպացված ոստիկանին: Այսպիսին է ռուսական դիվանագիտության մակարդակը։ Նրանք չեն հասկանում, որ կոռումպացված չինովնիկը միշտ պատրաստ է վաճառել ու դավաճանել, եթե շահի աղբյուրը փոխվի։ Ռուսաստանն օգնում է իր գրպանի բնակիչներին, ոչ թե ժողովրդին: Այստեղից է հակառուսական տրամադրությունները, այստեղից է  Ռուսաստանը լքելու, թեկուզ և հենց նույն Եվրոպա հեռանալու ցանկությունը»:

«Տիկնիկային դիվանագիտությունը» Վիլնյուսում (մեջբերում՝ Հայաստանի և Ուկրաինայի նախագահներին պետք է կախաղան հանել՝ հետագա անցանկալի գործընթացներից խուսափելու համար), մենք ապշեցինք, քանի որ պարզվում է, որ շատ զոհերից կարելի էր խուսափել։ Այս ամենը ակնհայտ փաստեր են։

Երբ մենք զրուցում էինք մեր իսպանացի գործընկերների հետ, և՛ դուք, և՛ մենք չէինք հավատում իրադարձությունների նման զարգացմանը։ Իսկ երբ ավելի խորն ուսումնասիրեցինք ու ծանոթացանք Արբակ Խաչատրյանի հոդվածներին, ապա ականատես եղանք, որ լուրջ ֆենոմենի առաջ ենք կանգնած, և հնարավոր կլիներ կասեցնել իրադարձությունների նման անցանկալի զարգացումը և փրկել բազմաթիվ կյանքեր։ Այդ իսկ պատճառով մենք որոշեցինք գրել այս նամակը և շատ խնդրել ոչ թե պատժել Հայաստանում պարոն Խաչատրյանի ընտանիքի նկատմամբ իրականացված պետական ​​ահաբեկչության և ապօրինությունների համար (Աստված կպատժի նրանց), այլ բացահայտել ռուսական և հայկական չինովնիկների հանցավոր շղթան։ Այս հետաքննությունը պետք է որպես դաս ծառայի պետական ​​առաջնորդների համար, ովքեր իրենց ժողովրդի շահերը պաշտպանելու փոխարեն օգտվելով գերտերությունների ղեկավարների հետ ունեցած մտերմությունից՝ թալանելում և ոչնչացնելում են իրենց իսկ ժողովրդին։ Թող գիտակցկեն, որ դա երբեք չի ներվում, վաղ թե ուշ ամեն ինչի համար պատասխան են տալու։ 

Մեր հարցին, թե այս գործով վաղեմության ժամկետն անցե՞լ է թե ոչ, Արբակ Խաչատրյանը պատասխան հարց տվեց. Եթե Հիտլերի հրամանով հրաձիգակիրները վեց ամիս շարունակ շրջափակման մեջ պահեին ձեր իսկ սեփական տունը, որտեղ ապրում էին վեց անչափահաս երեխաներ, իսկ բազմազավակ ընտանիքի մայրը որդու մահվան մասին կեղծ ահազանգ ստանալուց հետո թույն ընդունելով ինքնասպան լիներ, նման հանցագործությունը վաղեմության ժամկետ կունենա՞ր։ Եվ հավելեց, որ միակ տարբերությունն այն է, որ Հիտլերը չի կողոպտել իր ժողովրդից։

Մենք՝ եվրոպայի փաստաբաններս, դիմում ենք Ձեզ, քանի որ գիտենք, որ Դուք պաշտպանում եք ընտանեկան արժեքները և 2024 թվականը հռչակել եք ընտանիքի տարի։ Լինելով փաստաբաններ, գիտենք, որ օրենքը, ցավոք, հաճախ արդարադատության հետ ոչ մի կապ չունի, բայց միակողմանի հաղթանակ և ճշմարտություն չկա։ Այն անհատները, ովքեր կողոպտել են իրենց երկիրն ու ժողովրդին, շատ դեպքերում իրենց ավարը թաքցնում են Եվրոպայում։ Մենք վճռական ենք պատժելու նրանց մեր տարածքում և ակնկալում ենք նույն գործողությունները Ձեր վերահսկողության տակ գտնվող տարածքներում։ Մենք սովոր ենք հավաքագրված ապացույցների հիման վրա խնդիրները լուծել դատարանում, բայց առանց համամարդկային արժեքների վրա հիմնված մոտեցումների, տվյալ գործը, չնայած առկա բոլոր ապացույցներին, կարող է կորչել միջազգային անզոր նորմերի և առաջնահերթությունների մեջ։

Մենք հուսահատությունից ելնելով որոշեցինք գնալ այս քայլին՝ քաջ գիտակցելով, որ այլևս հնարավոր չէ դադարեցնել պատերազմը։ Եվ միայն համամարդկային արժեքները և առաջնորդի հոգևոր ու բարոյական առաջնահերթությունները կարող են փրկել իրավիճակը։

Հստակեցնելու համար՝ Հայաստանում վերջապես հարուցվել է «Պետությունն ընդդեմ Խաչատրյանների ընտանիքի և ընդդեմ սեփական երկրի ու ժողովրդի զարգացման» թիվ 17846122 քրեական գործի նյութերը։ Ինչո՞ւ «վերջապես», քանի որ ավելի քան 28 տարի պետությունն ու դատարանը հրաժարվում էին հայցը քննել։ Պատճառը բանական է՝ հենց այս տարիներին իշխանության ղեկին էին պետական ​​ապօրինությունների պատվիրատուները։ Ըստ այս գործի նյութերի, պետությունը պետք է փոխհատուցի ապօրինի խլված գույքի արժեքը մոտ 11 մլն. դոլարի չափով, բայց մենք և հայ փաստաբանները հասկանում ենք, որ պետական ​​ահաբեկչությունը, որն իրականացվում է ավելի քան 28 տարի, երկու երկրների պետական հարձակումների հետ միասին, իր հետևանքներով և բարոյական վնասի փոխհատուցմամբ իրականում հասնում է հարյուր միլիոնավոր դոլարներ։ Նշենք, որ «Պետությունն ընդդեմ Խաչատրյանների ընտանիքի և ընդդեմ սեփական երկրի ու ժողովրդի զարգացման» դատական ​​գործի բոլոր հոդվածներն ու ապացույցների բազան առկա են գործում, և դրանց պատճենները կտրամադրվեն բոլոր շահագրգիռ կողմերին։

Հարգնքներով,

Փաստաբանական խումբ՝ ի դեմս Լուիս Բարբերա Սապատերոյի (Վալենսիայի համալսարանի իրավագիտության ամբիոնի դասախոս, Իսպանիայում Հայաստանի Հանրապետության պատվավոր նախկին հյուպատոս, Իսպանիայում Անկախ կենսաթոշակառուների կազմակերպության (UPD) իրավախորհրդատու, ընկերակցությունների կազկաերպության պատվավոր իրավախորհրդատու, «LIFE IN SPAIN», որն ընդգրկում է ավելի քան 30 ընկերություններ ամբողջ Իսպանիայում, Իսպանիայի ամենաազդեցիկ իրավաբանական ընկերություններից մեկի ղեկավարը, որն ունի ավելի քան հիսուն աշխատակիցներ, որոնք իրավաբանական օգնություն են ցուցաբերում ամբողջ աշխարհում):

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *